Պատմություն

Հիմնադրամի  հիմնական  նպատակն  է աջակցել  Հայաստանի   Հանրապետության  Վայոց   ձորի  մարզում  բնապահպանական  խնդիրների  լուծմանը, խթանել  էկոզբոսաշրջության  կայուն  զարգացումը  տարածաշրջանում,  իրականացնել   հասարակական  հսկողություն  Հայաստանի  Հանրապետության  Վայոց  ձորի  մարզում   բնության  հատուկ  պահպանվող  տարածքներից  դուրս  բուսական  և  կենդանական  աշխարհի ,    ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  Կարմիր  գրքում  գրանցված  տեսակների    պահպանության  և   վերարտադրության  իրականացման  նկատմամբ ,  ինչպես  նաև   նպաստել   Հայաստանի  Հանրապետության   Վայոց  ձորի  մարզում   կենդանական    աշխարհի  բոլոր   տեսակների  արդյունավետ   պահպանության  և   վերարտադրության    իրականացմանը:

 

 

<< Բեզոար >>բնապահպանական հիմնադրամը զբաղվում է բնապահպանությամբ և կենդանական աշխարհի, հատկապես բեզոարյան այծերի ,պահպանմամբ և վերարտադրությամ

բ:

<<Բեզոար>> բնապահպանական հիմնադրամը իր գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի Համայնքի Վարչական տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված  բեզոարյան այծերի և որոշ կենդանատեսակների գլխաքանակի կտրուկ աճ է գրանցել՝ մոտ 7-ից 8  անգամ և անհրաժեշտություն է առաջացել հիմնովի լուծել նրանց պահպանության  կազմակերպման աշխատանքները :

<<Բեզոար>> բնապահպանական հիմնադրամի գլխավոր հովանավորն է <<Գագիկ Ծառուկյան >>հիմնադրամը, որի կողմից 2004-թվականից մինչև օրս կատարվել են մեծածավալ աշխատանքներ ներդրումների տեսքով,ներդրումները եղել են և դրամային  և հիմնական միջոցներ:

2016 թվականին ներդրումների միջոցով վերանորոգվել է Գնիշիկ բնակավայրի      Գնիշիկ Մեծ Խաչ   եկեղեցին,որի վերանորոգման աշխատանքները կազմել են մոտավորապես  4,5   մլն դրամ:

2017 թվականին նվիրաբերվել է Գնիշիկ,Արենի, Արփի,Ռինդ, Չիվա և Ելփին համայնքներին  վեց հատ տրակտոր ,մեկ գութան և մեկ փոցխ 26 միլիոն դրամի արժողությամբ:

2017 թվականին<< բեզոար>. բնապահպանական հիմնադրամի կողմից վարձակալած  Արենի, Գնիշիկ,Ռինդ, Չիվա և Ելփին համայնքների   3556 հեկտար արոտավայրիերի համար վճարվել է 3753500 դրամ վարձավճար,վայրի կենդանիների արոտի համար:

Կատարեք ձեր Bezoar- ի ծառատունկը մեզ հետ:

Մեր լանդշաֆտը լիարժեք սպասարկող ընկերություն է: Մեր սեփական աշխատողը աշխատում է բոլոր նախագծման վրա: